
2023 թվականի օգոստոսին ծայրահեղ շոգը կշարունակվի աշխարհի մեծ մասում։ Նման զարգացում կանխատեսել է Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության (WMO) խորհրդական Ջոն Նաիրնը։ Նրա խոսքերը մեջբերում է Reuters-ը։
«Մենք պետք է ակնկալենք, կամ գոնե պլանավորենք, որ նման ծայրահեղ շոգերը կշարունակվեն մինչև օգոստոս», – ասել է Նաիրնը:
Նրա խոսքով՝ աշխարհում նկատվում է ջերմաստիճանի գլոբալ աճի միտում։ Կլիմայի փոփոխության ֆոնին ջերմային ալիքները կարող են դառնալ ավելի ինտենսիվ և հաճախակի: