ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են ադրբեջանցիները առևանգում Արցախի քաղաքացուն` Հակարիի կամրջից. ինչ իրավիճակ է այժմ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանն երեկ արգելանքի էր վերցրել բուժման նպատակով Կարմիր խաչի միջոցով Հայաստանի բուժհաստատություն տեղափոխվող Արցախի 68-ամյա քաղաքացուն։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Լաչինի միջանցքում Արցախի 68-ամյա քաղաքացի Վագիֆ Խաչատրյանի առևանգման և Ադրբեջանի տարածք տեղափոխման մասին:

Գերատեսչությունը հաստատել է, որ Խաչատրյանը, որը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Հայաստան էր տեղափոխվում՝ բուժման, տեղավորվել է Բաքվի բուժհաստատություններից մեկը, նրան ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն, պայմաններ են ստեղծվել ԿԽՄԿ ներկայացուցիչների այցելությունների համար։

Ադրբեջանի ԱԳՆ-ն նաև հայտարարել է, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը, իբր, «շարունակում է քաղաքական մանիպուլյացիաների մեջ մտնել՝ միջազգային հանրության ուշադրությունը շեղելու և իր պարտավորություններից խուսափելու նպատակով»։




Լրահոս