Օգոստոսի 1-ին` ժամը 11:00-ին, ԱԺ-ում տեղի կունենա 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստը:
Հիշեցնենք, որ հանձնաժողովի նիստին մասնակցելու է նաև կալանավորված պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը: ՊՆ նախկին նախարարը գալու է հենց հանձնաժողով, նրան քրեակատարողական հիմնարկից ուղեկցելու են Ազգային ժողով։
Հանձնաժողովի նիստը շարունակվելու է նաև օգոստոսի 2-ին:
Քրիստինա Մուշեղյան