
«Մայր Հայաստան» շարժման համակարգող Անդրանիկ Թևանյանը սոցցանցի իր էջում գրում է․
«Արցախի վիճակն օրհասական է: Դա Հայաստանին սպասվող իրավիճակի նախերգանքն է:
«Արցախն Ադրբեջանին տանք, որ Հայաստանը փրկենք» թեզը, հայաստանցի-ղարաբաղցի հակադրություն սերմանելը մեծագույն հանցագործություններ են մեր երկրի դեմ:
Մենք ամեն օր, օրը 24 ժամ պետք է պայքարենք: Մեր երկրի անվտանգության ապահովման կարևորագույն նախապայմանն իշխանափոխությունն է: Միայն դրանից հետո է հնարավոր դրական արդյունք ակնկալել: Քաղաքական թիվ մեկ օրակարգը դա է»: