ՖՈՏՈ․ Ինչո՞ւ են զբոսաշրջիկները մեկնում Վիլնյուս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարի Հայաստանից շատ զբոսաշրջիկներ են մեկնում Վիլնյուս։ Այս փոքրիկ, անհավանական գեղեցիկ քաղաքն իր հմայքն ունի։ Զբոսաշրջիկները պետք է անպայման տեսնեն Վիլնյուսի տեսարժան վայրերը, քայլեն սալահատակ փողոցներով, լսեն քաղաքի երաժիշտներին։ Այստեղ ամենուր խաղաղություն և հանգստություն է տիրում։

Armlur.am-ն առանձնացրել է թոփ վայրերը Վիլնյուսում, ուր պետք է այցելեն զբոսաշրջիկները։

Հին քաղաք

Վիլնյուսում հյուրանոցներ ընտրելիս ուշադրություն դարձրեք Հին քաղաքին։ Այստեղ դուք կարող եք մնալ դրանցից լավագույններում:

Գեդիմինի պողոտա

Քաղաքի ամենագեղեցիկ պողոտաներից մեկն է։ Արժե զբոսնել պողոտայով, չնայած զբոսաշրջիկները դեռ նախընտրում են Հին Վիլնյուսի փողոցները։

Սուրբ Աննա և Բերնարդին եկեղեցի

Գոթական ոճով կառուցված Սուրբ Աննա եկեղեցին տեսանելի է քաղաքի ցանկացած կետից: Ճարտարապետության գլուխգործոցը 3 նրբագեղ աշտարակներն են: Տաճարը ներսից սարքավորված է առանց ավելորդ պաթոսի, պատերին տեսանելի են աստվածաշնչյան որմնանկարների մնացորդները։

Կենդանաբանական այգի Վիլնյուսում

Չնայած նրան, որ կենդանաբանական այգին բավականին երիտասարդ է, արդեն հասցրել է գրավել քաղաքի բնակիչներին ու նրա հյուրերին։ Ամենից շատ կենդանաբանական այգին հավանում են, իհարկե, փոքր երեխաները, ովքեր հնարավորություն ունեն շոյելու կամ կերակրելու որոշ կենդանիների։ Այստեղ դուք կարող եք հանդիպել ձեր սիրելի մուլտֆիլմերի կենդանի հերոսներին, ինչպիսիք են Մադագասկարի լեմուրները, գունավոր թութակները, նապաստակները և չղջիկները:

Ինեսա Սուքիասյան




Լրահոս