
Ապօրինի ընդերքօգտագործման դեպքերի բացահայտման և կանխարգելման միջոցառումների արդյունքում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն Արմավիրի մարզի Եղեգնուտ և Արգավանդ գյուղերի միջնամասում հայտնաբերել են ավազանման զանգվածի ապօրինի արդյունահանման դեպք:
Ծանր տեխնիկայով իրականացվող ապօրինի ընդերքօգտագործումն անհապաղ դադարեցվել է:
Չափագրման աշխատանքների ընթացքում պարզվել է, որ տեղահանվել է 3175խմ ծավալով ավազանման լեռնային զանգված, ինչի արդյունքում դեգրադացվել է 2930խմ մակերեսով տարածք:
Դեպքի առթիվ կազմված նյութերը փոխանցվել են իրավապահ մարմիններին: