
Հուլիսի 31-ին, ժամը 15։05-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ ջրափրկարարներն առաջին հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս նկատել են քաղաքացու, ով չի կարողանում ինքնուրույն վերադառնալ ափ։ Այս մասին հայտնել է ՀՀ փրկարար ծառայությունը։
«Ջրափրկարարներն ափ են դուրս բերել քաղաքացի Գ․ Ն․-ին (ծնված 1987 թ.)․ հոսպիտալացման կարիք չի առաջացել»,- ասված է հաղորդագրության մեջ։