Ստամբուլում «IDEF-23» ռազմական արդյունաբերության միջազգային ցուցահանդեսի շրջանակներում թուրքական «TUSAŞ» ընկերության և Ադրբեջանի պաշտպանության նախարարության միջև ստորագրվել էր համաձայնագիր, ըստ որի Թուրքիան արդիականացնելու է Ադրբեջանի «ՍՈՒ-25»կործանիչները։
Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ գրոհիչներն արդեն Ադրբեջանում են և արդիականացումից հետո հաջողությամբ իրականացրել են փորձնական թռիչք։ «ՍՈՒ-25» գրոհիչների վրա տեղադրված են թուրքական արտադրության «խելացի» ռումբեր և հրթիռներ, որոնք ևս ենթարկվել են փորձարկման։
Նշվում է, որ « ML» գրոհիչները կանվանափոխվեն «Լաչին»։