
Ռուսաստանից Թուրքիա ուղարկված հրշեջ ինքնաթիռները հրդեհաշիջման աշխատանքներում օգտագործել են 1300 տոննա ջուր։ Այդ մասին հայտնում է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Նախարարության պաշտոնական տելեգրամյան ալիքի հաղորդագրության համաձայն՝ միայն վերջին 24 ժամվա ընթացքում՝ 117 տոննա ջուր։
Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ Ռուսաստանը օգտագործել է Be-200ChS ինքնաթիռ։
Նշվում է նաև, որ բարդ պայմանները՝ ուժեղ քամիները, տեղանքը և լեռնային լճերից ջուր վերցնելու անհրաժեշտությունը դժվարացնում են հրդեհների մարման աշխատանքները։