ՖՈՏՈ. Այս պահին ընթանում է ՔՊ-ի դրամահավաք-հավաքույթը՝ Դվին հյուրանոցում. ովքեր են ներկա և ինչ հրահանգներ է իջեցվել. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս պահին ընթանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամահավաք-հավաքույթը՝ Դվին հյուրանոցում։ ՔՊ-ն, ավագանու ընտրություններին ընդառաջ, դրամահավաք է կազմակերպում:

АrmLur.am-ի տեղեկություններով՝  Նիկոլ Փաշինյանը ներքին կարգով պատգամավորներին հրահանգել է՝ ամեն մեկն իր կողմից առնվազն 5 հյուր բերի, որպեսզի հավաքույթը մարդաշատ անցնի. բացի սա, պատգամավորներին ասվել է, որ իրենց բերած հյուրերից յուրաքանչյուրը 20.000-ական դրամ պիտի նվեր տա իշխող կուսակցությանը դրամահավաքի անվան տակ:

Նշենք, որ ArmLur.am  տեղեկությունների համաձայն՝ առողջապահության  նախարար Անահիտ Ավանեսյանի հորդորով՝ հավաքույթին մասնակցում են նաև հիվանդանոցների տնօրենները, առողջապահության փոխնախարար Արմեն Նազարյանը և այլք։

Հիշեցնենք, որ օրեր առաջ, «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը երկուշաբթի երեկոյան՝ հուլիսի 31-ին, հավաքույթ է իրականացնելու: Գրել էինք, որ հավաքույթով պայմանավորված՝ կուսակցությունում այս օրերին շատ խառն են, պատրաստվել են, որպեսզի հավուր պատշաճի անցնի միջոցառումը:

Նշենք, որ ՔՊ-ն նման դրամահավաք արել էր նաեւ 2017, 2018 եւ 2021 թվականներին։ Տարեցտարի նրանց նվիրատուների, առավել եւս՝ անանուն նվիրատուների թիվը մեծացել է: Հիշեցնենք, որ երբ ՔՊ-ն ընդդիմադիր էր, այդպիսի շռայլ դրամներ ու նվերներ չէր ստանում»:




Լրահոս