
Հայաստանում Չինաստանի դեսպանատանը նշում են Չինաստանի ժողովրդական ազատագրական բանակի հիմնադրման 96 ամյակը։
Միջոցառմանը հրավիված են Հայաստսնում Ռուսաստանի, Ֆրանսիայի, Իրանի և այլ բարեկամ երկրների դեսպանատների ներկայացուցիչներ։ Արարողության գլխավոր հյուրն էր Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Բացման խոսքով հանդես եկավ Հայաստանում Չինաստանի դեսպան Ֆան Յոնգը։ Խոսելով Հայաստանի և Չինաստանի բարեկամության մասին՝ դեսպանը նշեց, որ կարծում է համագործակցությունը շարունակական կլինի, որից հետո խոսքը փոխանցեց Հայաստանի Հանրապետության ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանին։ Միջոցառման ընթացքում երաժշտական համարներով ելույթ ունեցան 130-րդ հիմական դպրոցի սաները։
Էմմա Միքայելյան, Հովսեփ Հովսեփյան