ՀՊԼ մեկնարկային տուրի վերջին խաղում «Փյունիկը» հյուրընկալվել էր «Ալաշկերտին»։
Հանդիպումն ավարտվել է «Փյունիկի» հաղթանակով՝ 2։0 հաշվով։
Առաջին կեսում աչքի է ընկել Էդգար Մալաքյանը՝ 37-րդ րոպեին իրացնելով 11 մետրանոց հարվածը։
76-րդ րոպեին տանտերերը մնացել են 10 հոգով, խաղադաշտից հեռացվել է Միմիտո Բիայը։ 2 րոպե անց հյուրերի առավելությունը կրկնապատկել է Հովհաննես Հարությունյանը։
Հիշեցնենք՝ ՀՊԼ-ի առաջին տուրի նախորդ խաղերում գրանցվել էին հետևյալ արդյունքները՝
«Վեստ Արմենիա» – «Շիրակ»՝ 2։4
«Նոա» – «Վան»՝ 1։0
ԲԿՄԱ – «Ուրարտու»՝ 1։2
«Արարատ» – «Արարատ-Արմենիա»՝ 1։3