ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանն ԱԺ-ում է: Նա մասնակցում է ԱԺ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին:
Նիստին ներկա են ԱԺ անվտանգության եւ պաշտպանության մշտական հանձնաժողովի ՔՊ-ական անդամները, ռազմական փորձագետներ, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության նախագահ Դավիթ Սանասարյանը: Նիստի սկզբնամասը բաց կլինի, այնուհետեւ՝ կշարունակվի փակ: Հիշեցնենք, որ քննիչ հանձնաժողովի նիստը շարունակվելու է նաեւ վաղը: