Հայկական ժամանակ. Հրաժարականների հաջորդ խմբաքանակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ տարածվեց հերթական հրաժարականի մասին տեղեկությունը, որը, սակայն, դեռ
պաշտոնապես չի հաստատվել: Իշխանական շրջանակներից արտահոսք եղավ, որ հրաժարական է տվել
քրեակատարողական վարչության պետ Հայկ Հարությունյանը: ՀՀ նախկին ոստիկանապետը, ըստ
նույն աղբյուրների, պետք է նշանակվի Գեղարքունիքի մարզպետ: ՀՀ մի շարք մարզպետների
պաշտոնանկությունների շարքում նշվում է նաև ԲՀԿ-ական որկու մարզպետների` Գեղարքունիքի
մարզպետ Նվեր Պողոսյանի և Վայոց ձորի մարզպետ Սերգեյ Բագրատյանի անունները: Արդարադատության
նախարարի մամուլի խոսնակ Կարինե Քալանթարյանը Հայկ Հարությունյանի հրաժարականի լուրը
ճշտելու համար առաջարկել է դիմել Սերժ Սարգսյանի խոսնակին: Վերջինս թերթի զանգերին
չի պատասխանել, փոխարենը ՔԿՎ խոսնակ Գոռ Ղլեչյանը հերքել է լուրը: Ըստ որոշ տեղեկությունների,
հրաժարականների հաջորդ խմբաքանակի մասին հայտարարվելու է մի փոքր ուշ:




Լրահոս