Էրիկ Տեր-Մաթևոսյանը հաղթել է ադրբեջանցուն և կպայքարի բրոնզե մեդալի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի Ստամբուլ քաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի պատանեկան առաջնության առաջին մրցումային օրը Հայաստանի ներկայացուցիչներին չի հաջողվել դուրս գալ եզրափակիչ:

Էդգար Պետրոսյանը (48 կգ) երեք հաղթանակ տանելուց հետո դուրս է եկել կիսաեզրափակիչ, որտեղ 1:4 հաշվով պարտվել է ուզբեկ մրցակցին ու այսօր երեկոյան կպայքարի բրոնզե մեդալի համար:

Էրիկ Տեր-Մաթևոսյանը (80 կգ) նույնպես հնարավորություն է ստացել պայքարել բրոնզե մեդալի համար, քանի որ քառորդ եզրափակիչում նրան հաղթած ըմբիշը նվաճել է եզրափակիչի ուղեգիր: Սփոփիչ գոտեմարտում հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցի Էլմին Ալիևին և երեկոյան բրոնզե մեդալը կվիճարկի հույն Էլեֆտերիոս Պապասի հետ:

Յուրի Կարապետյանը (55 կգ) և Պետրոս Աշկարյանը (65 կգ) պարտություն են կրել ու ավարտել ելույթները:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը ԱԱ-ին մասնակցում է 9 ըմբիշով:




Լրահոս