Ադրբեջանական սահմանապահ ծառայության կողմից ձերբակալվել է Ռաշիդ Բեգլարյանը․ Արցախի տեղեկատվական շտաբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ ադրբեջանական լրատվամիջոցներում լուր տարածվեց,  որ  ադրբեջանա-հայկական սահմանի հատվածում պետական սահմանապահ ծառայության զինծառայողները բերման են ենթարկել պետական սահմանը խախտած ՀՀ քաղաքացի, 1962 թվականին ծնված Ռաշիդ Արամայիսիի Բեգլարյանին, որի մասին Ադրբեջանական  լրատվամիջոցները տեղեկացել էին Ադրբեջանի սահմանապահ ծառայության տարածած հաղորդագրությունից։

Ըստ ադրբեջանական կողմի՝ սահմանի այդ հատվածն անցնում է Լաչինի շրջանի Զաբուհ գյուղի տարածքով։  Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ այս փաստով հետաքննություն է իրականացվում։

Տեղեկությունը քիչ առաջ հաստատեց նաև Արցախի տեղեկատվական շտաբը․

Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ Արցախի Հանրապետության քաղաքացի, 1962թ. ծնված Ռաշիդ Բեգլարյանը այսօր ձերբակալվել է ադրբեջանական սահմանապահ ծառայության կողմից Աղավնո գյուղի մոտակայքում:
Նա 2020թ. պատերազմի հետևանքով տեղահանվել է Շուշի քաղաքից, իսկ վերջին օրերին գտնվում էր Շուշիի շրջանի Հին շեն գյուղում: Ըստ նախնական տեղեկությունների՝ մոլորվելու հետևանքով ընկել է ադրբեջանական վերահսկողության տակ:
Հանգամանքները ճշտվում են լիազոր մարմինների կողմից: Արցախի իշխանությունները տեղեկացրել են ՌԴ խաղաղապահ զորակազմին միջադեպի մասին:




Լրահոս