Հայաստանի ներկայացուցիչներ Էրիկ Տեր-Մաթևոսյանը (80 կգ) նույնպես բրոնզե մեդալակիր դարձավ Թուրքիայի Ստամբուլ քաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի պատանեկան առաջնությունում։
Էրիկ Տեր-Մաթևոսյանը սփոփիչ գոտեմարտում 8-4 հաշվով հաղթել էր ադրբեջանցի Էլմին Ալիևին, իսկ բրոնզե մեդալի համար պայքարում ուժեղ գտնվեց հույն Էլեֆտերիոս Պապասից` 8-2:
Այսօր ավելի վաղ բրոնզե մեդալ էր նվաճել նաև Էդգար Պետրոսյանը: