Ինչպես են Գյումրիում թաքցրել անձին կյանքից զրկածի կատարած հանցանքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Գրիգոր Լյովայի Եսայանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2023 թվականի մայիսի 4-ին Գյումրի քաղաքի տանը Գ. Մելքոնյանի կողմից Ա. Ավագյանին սպանելուց` ապօրինաբար վերջինիս կյանքից զրկելուց հետո, հիշյալ հանցագործությունը, հանցանք կատարած անձի բացահայտմանը, հանցանք կատարած անձին քրեական պատասխանատվության և պատժի ենթարկելուն խոչընդոտելու նպատակով՝ առանց նախնական խոստման պարտակել է հանցագործությունը, աջակցել Գ. Մելքոնյանին:

Այսպիսով, Գ. Եսայանին մեղսագրվում է ՀՀ քրեական 474-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքի կատարում:

Ք․ Մ․




Լրահոս