Հունաստանի Պորտո Կարաս քաղաքում ավարտվեց շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 4-րդ տուրը: Հայաստանի հավաքականը 3:1 հաշվով վստահ հաղթանակ տարավ Խորվաթիայի նկատմամբ և մրցաշարային աղյուսակում զգալիորեն բարելավեց դիրքը: Այսօր Հայաստանի հավաքականի կազմում հաղթանակներ տարան աշխարհի երրորդ ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանն ու Գաբրիել Սարգսյանը: Արոնյանը 32 քայլ հետո պարտության մատնեց Հրվոյե Սևիչին, իսկ Սարգսյանից 30 քայլ պահանջվեց Մլադեն Պալաչի նկատմամբ առավելության հասնելու համար: Սերգեյ Մովսիսյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը ոչ–ոքի խաղացին Իվան Սարիչի և Անտե Բրկիչի հետ: 4-րդ տուրում մի շարք անակնկալներ գրանցվեցին. Ռուսաստանը 1:3 հաշվով պարտվեց Բուլղարիային, Ուկրաինան 0.5:3.5 հաշվով զիջեց Գերմանիային, իսկ Ադրբեջան–Իսպանիա մրցապայքարում գրանցվեց 2:2 հաշիվ: Այս տուրից հետո միանգամից հինգ հավաքականներ” Գերմանիա, Ադրբեջան, Իսպանիա, Ֆրանսիա, Բուլղարիա վաստակած 7-ական միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Հայաստանի հավաքականը 5 միավորով բարձրացավ 9-րդ հորիզոնական: Փոխանցում է armsport պորտալը:
Հայաստան-Խորվաթիա` 3:1
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ