ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի խնամին ընդդեմ արքեպիսկոպոս Կճոյանի․ իրավապահները նոր գործընթաց են սկսել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրավապահ համակարգը նոր գրոհ է սկսել Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի դեմ. ինչ է սպասվում սրբազանին: Պարզվում է, որ ԱԺ ՔՊ-ական պատգամավորի խնամիները պատերազմ են հայտարարել Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին: Իսկ ինչ է մտածում այս ամենի շուրջ սրբազանը, վերջինս մեզ ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց, որ ուխտի է ու չի կարող խոսել՝ հորդորելով դիմել փաստաբանին:

Իսկ հիմա ամեն ինչ մասին ամենասկզբից

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը, ամենայն հավանականությամբ, Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Նավասարդ (Սամվել) Կճոյանի գույքի հարցով դիմում կներկայացնի դատարան եւ ահա մեզ հետ զրույցում սրբազանի պաշտպան Արմինե Ֆանյանը հայտնեց, որ դատախազությունը Նավասարդ (Սամվել) Կճոյանի գույքի մասով հայցադիմում է ներկայացրել դատարան:

Ինչպես հայտնի է, այս տարվա հունվարի 23-ին Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Նավասարդ (Սամվել) Կճոյանը հրավիրվել էր Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն:
Կճոյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացվում է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր, ավելին՝ Նավասարդ Կճոյանի գույքն արգելանքի տակ է դրվել: Բանն այն է, որ իրավապահները հարց են բարձրացրել՝ որտեղից հոգեւորականը, որը չի ունեցել եկամուտ, ունի մեծ ծավալների գույք: Հոգեւորականը բացատրել է, որ դա նա՝ որպես հոգեւորական, ստացել է նվիրատվություն, իսկ, ահա, իրավապահները հոգեւորականին բացատրել են, որ եկեղեցին ասում է՝ այդ նվիրատվությունն իրենը չէ, եկեղեցունն է: Սա էլ դեռ քիչ չէ հիմա էլ շուրջ 2 տարի առաջվա քրեական գործն է դատախազությունը վերաբացել : Գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ Փողերի լվացման համար մեղադրվող Ս. Կ.-ն (Խոսքը Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի մասին է, -խմբ.) կրկին մեղադրյալի կարգավիճակ ունի. վերադաս դատախազը վերացրել է քննիչի՝ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը։

«ՀՀ քաղաքացի Ս. Կ.-ն 2010 թվականի հուլիսի 15-ին ձեռք է բերել Կիպրոսի Հանրապետությունում հիմնադրված «WLISPERA HOLDINGS LIMITED» կազմակերպության բաժնետոմսերը և նշված ընկերությունը կառավարելու իրավասությունը հանձնել իր սանիկ, «Ձորագյուղ» արտադրական կոոպերատիվի հիմնադիր տնօրեն Ա. Ս.-ին՝ (խոսքը Աշոտ Սուքիասյանի մասին է, -խմբ.) այդպիսով օժանդակելով հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելուն:
Քրեական վարույթով պարզվել է, որ «Ձորագյուղ» արտադրական կոոպերատիվի և բանկերից մեկի միջև կնքված պայմանագրով Ա. Ս.-ն բանկից ստացել է 3 մլրդ 664 մլն 175 հազար դրամին համարժեք 9 մլն ԱՄՆ դոլար և 361 մլն 500 հազար դրամի վարկի գումարներ՝ նպատակ չունենալով ստացած վարկային միջոցները հետագայում վերադարձնել:

Խաբեությամբ ձեռք բերված գույքային իրավունքներից ստացված եկամուտներն օրինականացնելու, ծագման աղբյուրը, տեղաշարժն ու պատկանելիությունը թաքցնելու և խեղաթյուրելու նպատակով Ա. Ս.-ն կատարել է մի շարք բանկային և առևտրային գործարքներ:

Մասնավորապես՝ «Ձորագյուղ» արտադրական կոոպերատիվի անվամբ բացված դոլարային հաշվից՝ Կիպրոսի Հանրապետության «HELLENIC BANK PUBLIK COMPANY LTD» բանկում բացված, իրեն և Ս. Կ.-ին պատկանող «WLISPERA HOLDINGS LIMITED» ընկերությանը փոխանցել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերի՝ 131 մլն 950 հազար դրամին համարժեք 350 հազար ԱՄՆ դոլարի եկամուտ, որին միախառնել է նույն բանկում իրեն պատկանող 2 այլ ընկերության հաշվեհամարներից փոխանցված, հանցավոր նույն եղանակով ստացված գումարները: Փոխարենը տվյալ ընկերությունը «Ձորագյուղ» արտադրական կոոպերատիվի դոլարային հաշիվներին փոխանցել է 1 մլն 707 հազար 32,3 ԱՄՆ դոլար:

Պարզվում է, որ գործը վերաբացվել է գործարար Փայլակ Հայրապետյանի դիմումի հիման վրա, իսկ ահա գործարարն էլ ոչ ավել, ոչ պակաս ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի կնոջ հարազատն է:
Ինչ է պարզաբանում փաստաբան Արմինե Ֆանյանը, ինչ է սպասվում Կճոյանին։

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում։

Քնար Մանուկյան




Լրահոս