ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան այսօրվա ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Հայաստանի կողմից Արցախի Հանրապետություն ուղարկված հումանիտար բեռների խոչընդոտներին։
«Չնայած հումանիտար բեռների տեղափոխումը հայկական կողմից համաձայնեցված չի եղել Ադրբեջանի հետ, ռուս խաղաղապահները ակտիվորեն ներգրավվել են՝ երկու կողմի միջև կոնտակտ կայացնելու և հարցի լուծման ուղղությամբ»,- նշել է Զախարովան՝ շեշտելով, որ այս թեմայի շրջանակում խաղաղապահներին ուղղված մեղադրանքներն անարդյունավետ են։
«Կոնտակտները կայացած են, և կարծում եմ, որ իրենց արդյունքը կտան», – ասել է նա։
Հիշեցնենք՝ արդեն մի քանի օր է՝ 400 տոննա հումանիտար բեռով բեռնատարները կանգնած են Կոռնիձորում և սպասում են Արցախ մուտքի թույլտվությանը: