Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել Ճապոնիային

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իտալիայի գավաթակիր Միլանի «Ինտերի» կիսապաշտպան, Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանն ամփոփել է Ճապոնիայում կայացած նախամրցաշրջանային հավաքը։

«Շնորհակալությո՛ւն, Ճապոնիա ջերմ ընդունելության ու հավաքի համար։ Arigatō Nihon»,- սոցցանցերում գրել է 34-ամյա ֆուտբոլիստը։

Ճապոնիայում Սիմոնե Ինձագիի թիմն անցկացրել է երկու ընկերական հանդիպում՝ հաղթելով Փարիզի ՊՍԺ-ին ու ոչ-ոքի խաղալով Սաուդյան Արաբիայի փոխչեմպիոն «Ալ Նասրի» հետ։ Մխիթարյանը «Ալ Նասրի» դեմ խաղը բաց էր թողել վնասվածի պատճառով, իսկ Ֆրանսիայի չեմպիոնի դեմ խաղացել էր 55 րոպե։




Լրահոս