ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մալաթիայի բնակիչները չգիտեն՝ տագնապի դեպքում որտե՞ղ են ապաստանելու․ նկուղներն անմխիթար վիճակում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում բնակիչների մեծ մասն անգամ իրազեկված չեն՝ օդային տագնապի դեպքում որտեղ պետք է ապաստանեն, ասում են, որ շենքերի մուտքերի մոտ թռուցիկների չեն հանդիպել, որպեսզի տեղեկանան՝ որտեղ պետք է պատսպարվեն վտանգի դեպքում։
Բնակիչները ենթադրում են, որ որպես ապաստարան պետք է օգտագործվի շենքերի նկուղները:

ArmLur.am-ն այսօր եղել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի քանի շենքերում և արձանագրել, որ շենքերի նկուղներն ամխիթար վիճակում են:
Նախ դրանք կողպված են, իսկ ներսում աղբ է, լուսավորություն չկա, ուստի անհնար է պատկերացնել, թե ինչպես դրանք կարող են որպես ապաստարան օգտագործվել:

Հետաքրքիր է՝ ինչով են զբաղված քաղաքային իշխանությունները, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արման Բարխուդարյանը, որ չեն կարողանում անգամ բնակիչների անվտանգությունն ապահովել. պատերազմական վիճակում գտնվող մեր երկրում ապաստարանները կարգի չեն բերում ու բնակիչներին պատշաճ ձևով չեն իրազեկում անվտանգության կանոնները:

ArmLur.am-ը կապ հաստատեց նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արման Բարխուդարյանի հետ, որպեսզի պարզի՝ ինչու՞ այս հարցերով չեն զբաղվում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Քրիստինա Մուշեղյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս