Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն Կիլիան Մբապեի լուսանկարը հեռացրել է ակումբի պաշտոնական կայքից:
Այժմ հիմնական թիմը ներկայացվում է Նեյմարի, Մարկո Վերատիի, Մարկինյոսի, Լուկաս Էրնանդեսի ու Լի Կան Ինի լուսանկարներով:
Ավելի վաղ Կիլիան Մբապեն դուրս էր մնացել ՊՍԺ-ի՝ Ճապոնիայի մարզական հավաքի հայտացուցակից: Փարիզյան ակումբը ցանկանում է ամեն կերպ վաճառել 24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքն այս ամռանը, որպեսզի նրան հաջորդ ամռանը ստիպված չլինի բաց թողնել ազատ գործակալի կարգավիճակում:
Մբապեի տրանսֆերային իրավունքը ձեռք բերելու հիմնական հավակնորդը Մադրիդի «Ռեալն» է, որը, սակայն, մինչև այժմ գործուն քայլեր չի ձեռնարկել: ՊՍԺ-ն վստահ է, որ «Արքայական ակումբը» սպասում է վերջին պահին, որպեսզի հնարավորին չափ քիչ գումար վճարի ֆրանսիացու տեղափոխության համար: