ԼՈՒՐ ԿԱԴՐ            

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Երեւանում

 

Քաղաքացիները Երեւանում տարբեր փողոցներ են փակում՝ ի պաշտպանություն Արցախի։

Նրանք իրենց մոտ կրում են ռուսալեզու եւ անգլալեզու գրառումներով պաստառներ՝ «Դադարեցնել Արցախի շրջափակումը», «Բացե՛ք կյանքի ճանապարհը», «Մենք ոչ ենք ասում կեղծ հումանիզմին», «Մենք Արցախն ենք»:

Ակցիայի մասնակիցները  վանկարկում են՝ «Միացում», «Արցախ»: Նրանք քաղաքացիներին կոչ են անում դուրս գալ եւ միանալ իրենց։

 

 

 

ՎԻԶԱ

ՀԱՐՑ. Կարո՞ղ եմ Գերմանիայում բուժման համար վիզա ստանալ առանց անձամբ ներկայանալու:

Սիլվի Մանաթյան  (47 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Սկզբունքը հետեւյալն է. այն անձը, որը չափազանց հիվանդ է, որ կարողանա դեսպանություն գալ՝ վիզա ստանալու, որպես կանոն, նաեւ ի վիճակի չէ մեկնել Գերմանիա, եթե դա, իհարկե, հատուկ կազմակերպված փրկարար թռիչք  չէ: Այս եւ այլ ծանր ու հրատապ դեպքերում դիմումը կարող է ներկայացնել նաեւ լիազորված անձը:

ԳԴՀ դեսպանություն Երեւանում

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Սովորական, ընթացիկ հետազոտությունների եւ բուժումների մեկնելիս, որոնք հրատապ եւ անհետաձգելի չեն, դեսպանությունը խնդրում է հերթագրվել:

 

 

 

 

ՋՐԱՉԱՓ

ՀԱՐՑ. Ի՞նչ կարող եմ անել, եթե ջրածախսը կասկածի տեղիք է տալիս:

Քնար Ալոյան (53 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Նման դեպքում հարկ է դիմել Բաժանորդների սպասարկման գրասենյակ կամ զանգահարել «Հեռախոսային կենտրոն» ջրաչափի արտահերթ ստուգաչափման համար։  Իսկ գրավոր կարելի է դիմում ներկայացնել կայքի «Հետադարձ կապ» բաժնի եւ [email protected] էլեկտրոնային փոստի միջոցով:

«Վեոլիա ջուր»

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ջրաչափի ստուգաչափումն իրականացնում է «Վեոլիա  ջուր» ՓԲԸ-ն՝ իր հաշվին՝ բացառությամբ այն դեպքի, երբ բաժանորդի նախաձեռնությամբ ջրաչափի արտահերթ ստուգաչափման արդյունքում ջրաչափի խախտում չի արձանագրվել։ Այս դեպքում բաժանորդը պարտավոր է հատուցել ստուգաչափման հետ կապված անհրաժեշտ ծախսերը՝ Չափագիտական մարմնի (ջրաչափերի ստուգաչափման լաբորատորիա՝ Երեւան, Շիրակի 94, Աէրացիա կայանի տարածք) փորձագիտական եզրակացությունը ստանալուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում։

 




Լրահոս