Երեւանի «Փյունիկը» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում օգոստոսի 3-ին Աբովյանի «Քաղաքային» ստադիոնում կընդունի շվեդական «Կալմարին»։ Հանդիպումը կմեկնարկի 19:00-ին։
«Ուրախությամբ փաստում ենք, որ խաղի նկատմամբ հետաքրքրությունը մեծ է, սակայն հիմք ընդունելով, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան մերժեց այս խաղը Վ․ Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտ տեղափոխելու մեր խնդրանքը, ինչպես նաև հաշվի առնելով Աբովյանի ստադիոնի սահմանափակ տեղերը, առաջիկա հանդիպմանը մուտքը կլինի տոմսերով, որոնք կարող եք անվճար ստանալ մարզադաշտ մուտք գործելիս։
Ստադիոնի դռները երկրպագուների առաջ կբացվեն 17։00-ից, այնպես որ, կոչ ենք անում նախապես ամրագրել ձեր տեղը»,- նշվում է «Փյունիկի» մամուլի ծառայության հաղորդագրությունում։
Շվեդիայում տեղի ունեցած առաջին խաղում «Փյունիկն» առավելության էր հասել 2:1 հաշվով։