Մետրոպոլիտենի նախկին տնօրենը կասկածվում է 41 դրվագով 30 մլն դրամի վստահված գույքը հափշտակելու մեջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Պետրոսյանի հաղորդման հիման վրա:

Ինչպես հայտնում է աղբյուրը, հուլիսի 24-ին ՀՀ ՊՎԾ պետը հայտնել է, որ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ում ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ 2020թ. մարտի 15-ից մինչև 2022թ. հունիսի 20-ն ընկած ժամանակահատվածում ընկերությունը «Կովիդ-19» համավարակի կանխարգելմանն ուղղված աշխատանքների շրջանակում թվով 22 տնտեսվարող սուբյեկտներից ձեռք է բերել բժշկական և հիգիենային պարագաներ, ինչպես նաև ընկերությանը մատուցվել են ախտահանման և դեզինֆեկցիոն ծառայություններ:

Վերը նշված պարագաների ամենախոշոր մատակարարն է հանդիսացել «Մագդա Դավթյան» ԱՁ-ն, որը 2020թ. մարտի 16-ից մինչև 2021թ. մարտի 9-ն ընկերության հետ իրականացրել է 41 գործարք․ մատակարարել է բժշկական պարագաներ:

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ իրականացված գործարքները բարձր արժեքային նիշի են եղել՝ համեմատած այդ պահին գործող գների հետ, բացի դրանից՝ ձեռքբերվածը եղել է անհամեմատ մեծ ծավալի:

ՀՀ ՊՎԾ ուսումնասիրության, ինչպես նաև ՀՀ ՊԵԿ «Հարկատու-3 հարկերի կառավարման ինտեգրված համակարգ» տեղեկատվական շտեմարանում առկա տեղեկատվության վերլուծության ու դրանց համադրության հիման վրա ՀՀ ՊՎԾ-ն հանգել է եզրահանգման, որ «Կովիդ-19» համավարակի ընթացքում ընկերության կողմից կանխարգելիչ միջոցառումների ձեռքբերումների առնվազն 41 դրվագով ըստ նախնական հաշվարկի պետությանը պատճառվել է 30 մլն դրամի նյութական վնաս:

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով խոսքը նախկին տնօրեն Գևորգ Ավետիսյանի պաշտոնավարման ժամանակահատվածի մասին է:




Լրահոս