ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախցիները բացեցին Կարմիր Խաչի գրասենյակի մուտքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախցի երիտասարդները ոստիկանության հետ բանակցություններից հետո թույլ տվեցին Կարմիր Խաչի աշխատակիցներին մտնել շենք։

Համաձայնության եկան աշխատակիցների հետ՝ ներս մտնելու դեպքում պետք է ընդունեն Վագիֆ Խաչատրյանի դստերը՝ Վերային։ Վերջինիս հրավիրեցին խոսելու Կարմիր Խաչի աշխատակիցների հետ։

ArmLur.am-ին հայտնեցին, որ  որևէ նոր բան չեն ասել Վերային, նրան հուսադրել են, որ աշխատանքներ կտարվեն նրա հայրիկի հետ կապ հաստատաելու ուղղությամբ։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Հակարի կամրջի մոտ գտնվող անցակետից ադրբեջանցիների կողմից առևանգվել էր Վագիֆ Խաչատրյանը։ Նրա դուստրը՝ Վերան, արդեն մի քանի օր շարունակ միջազգային կազմակերպություններին է դիմում  իր հոր մասին տեղեկություններ ստանալու համար, սակայն որևէ  արձագանք չկա։

Էմմա Միքայելյան

 




Լրահոս