Ստեփանակերտի հացի հերթերից մեկում երեխան ուշագնաց է եղել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շուրջ մեկ ժամ հացի հերթում կանգնելուց հետո հացի փռի մուտքի դիմաց երեխա է ուշագնաց եղել:

Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է փաստաբան Արմեն Բաղդասարյանը՝ նշելով, որ սա արդեն որերորդ միջադեպն է Ստեփանակերտի հերթերում։

«Շենքի բնակիչները հաշված վայրկյանների ընթացքում, մեկը քաղցր թեյով բաժակը, մյուսը հաց ու պանիրը, երրորդն էլ`տանն պահած մի քանի կոնֆետը ձեռքներին, մոտեցան և հյուրասիրեցին երեխային։

Սա է այսօրվա Արցախը, իսկ «քաղաքակիրթ» աշխարհը նիրհում է խորը քնի մեջ»,-գրել է օգտատերը։




Լրահոս