Հայտնի է Երևանում առաջիկա ընտրություններում ընտրողների թիվը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօրվանից քաղաքական ուժերը կարող են իրենց առաջադրման փաստաթղթերը ներկայացնել ԿԸՀ։ Տեղեկացնեմ, որ գոնե այս պահի դրությամբ դեռևս ոչ մի քաղաքական ուժ չի առաջադրվել։ Ովքեր ընտրությունները պարբերաբար լուսաբանում են, գիտեն, որ քաղաքական ուժերը միշտ էլ չեն շտապում ու առաջադրումները գրանցում են նույնիսկ ժամկետի ավարտին մոտ։ Այս մասին քիչ առաջ «Երևանի ավագանու առաջիկա ընտրություններն ու դրանց կազմակերպման մանրամասները» թեմայով հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը։

«Տեղեկացնեմ, որ առաջիկա ընտրություններում ընտրողների թիվը կազմում է 823559։ Շատերին կարող է հետաքրքրել, դրա համար էլ տեղեկացնում եմ, որ օրինակ Երևանի նախորդ ընտրություններում ընտրողների թիվը եղել է 848 հազար է եղել։ Այսինքն անցած հինգ տարիների ընթացքում ընտրողների թիվը նվազել է, սակայն ես կարող եմ ասել նաև, թե ինչու է նվազել։ 2021 թվականի ընտրական օրենսգրքի փոփոխություններով, ինչպես գիտեք, հանվել են այն քաղաքացիների տվյալները, որոնք վեց ամիս կամ ավել ժամկետն անցած փաստաթուղթ են ունեցել՝ անձնագիր»,- հավելեց նա։




Լրահոս