ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայկ Մարությանը շոու արեց ու գնաց․ հիմա ի՞նչ երեսով է նա վերադառնում․ Թեհմինա Վարդանյանը՝ ընտրություններին մասնակցության և առաջարկների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը չի մասնակցի աշնանը սպասվող ավագանու ընտրություններին, թեև տարբեր կուսակցություններից առաջարկներ ստացել է:

ArmLur.am-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ինքը՝ Թեհմինա Վարդանյանը:

Ավագանու ընտրություններում նրա ֆավորիտ թեկնածուն «Լուսավոր Հայաստան» խմբակցության քաղաքապետի թեկնածու Դավիթ Խաժակյանն է. «Մի քանի կուսակցություններից առաջարկ եմ ստացել, այդ թվում՝ ինձ շատ հոգեհարազատ կուսակցությունից: Ինձ մոտ այս պահին անձի երկակիություն է, իմ մի մասն ասում է, որ չպետք է մասնակցեմ ընտրություններին, մյուս մասն ասում է, որ երկար տարիներ աշխատել եմ քաղաքապետարանում, պետք է գնամ ու իմ փորձը կիսեմ ավագանու նոր անդամների հետ: Ես գրեթե ամբողջականացրել եմ իմ մտքերը և կարծում եմ, որ չեմ մասնակցի ավագանու ընտրություններին, եթե ֆորսմաժորային իրավիճակ չլինի»,-ասաց նա:

Քրիստինա Մուշեղյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս