Նեյմարը վերադարձը նշել է դուբլով և գոլային փոխանցումով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն Հարավային Կորեայի Պուսան քաղաքում ընկերական հանդիպում է անցկացրել «Չոնբուկ Մոթորս» ակումբի հետ և 3-0 հաշվով առավելության հասել Նեյմարի դուբլի ու գոլային փոխանցման շնորհիվ։

Բրազիլացի հարձակվողը վնասվածքից վերականգնվելուց հետո առաջին անգամ է դուրս եկել խաղադաշտ ու գոլի հեղինակ դարձել հանդիպման 40-րդ ու 83-րդ րոպեներին։ 88-րդ րոպեին նա գոլային փոխանցում է կատարել Մարկո Ասենսիոյին։

Հիշեցնենք, որ 31-ամյա Նեյմարը խաղադաշտից բացակայում էր փետրվարի 19-ից, երբ վնասվածք ստացավ «Լիլի» դեմ Ֆրանսիայի նախորդ առաջնության 24-րդ տուրի խաղում:




Լրահոս