ԼՈՒՐ ԿԱԴՐ            

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը՝ համացանցից

 

Օրեր առաջ  Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ուժեղ քամուց Մարալիկ քաղաքի Կոմսոմոլ փողոցում ծառը կոտրվել եւ ընկել է գազատար խողովակի վրա. առկա է գազի արտահոսք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Կոմսոմոլ փողոցում ծառի ճյուղը ընկել է տներից մեկի բակում գտնվող գազատար խողովակի վրա եւ վնասել այն: Փրկարարները սահմանազատել են տարածքը եւ հեռացրել ծառի կոտրված ճյուղերը:

Դեպքի վայրում գտնվող գազի վթարային ծառայության աշխատակիցները դադարեցրել են գազի արտահոսքը:

 

 

 

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

ՀԱՐՑ. Ի՞նչ պետք է անել պատվաստումից առաջ:

Լիլիթ Սիմիդյան (25 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Պատվաստումից առաջ բժիշկը պետք է գնահատի երեխայի առողջական վիճակը: Գնահատման արդյունքում, եթե երեխան առողջ է, կատարվում է պատվաստում, իսկ եթե հայտնաբերվում է որեւէ ախտաբանական երեւույթ, ապա պատվաստումը հետաձգվում է մինչեւ երեխայի առողջանալը:

 

ՀՀ առողջապահության նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պատվաստումից առաջ չի կարելի երեխային տալ ջերմիջեցնող  եւ հակաալերգիկ դեղորայք:

 

 

 

 

ԱՎԱԳԱՆԻ

ՀԱՐՑ. Ավագանին կարո՞ղ է բողոքարկել համայնքի ղեկավարի որոշումները եւ ո՞ր դեպքում:

Հովհաննես Սաղաթելյան (36 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ.  Համայնքի ավագանու անդամը համայնքի ղեկավարի որոշումները ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, կարող է նախաձեռնել ավագանու արտահերթ նիստ, եթե համայնքի ղեկավարի որոշումը, իր կարծիքով, հակասում է օրենսդրությանը կամ ավագանու որոշումներին: Այս դեպքում ավագանու նիստ պետք է հրավիրվի այդ մասին պահանջը համայնքի ղեկավարին ներկայացվելուց հետո` եռօրյա ժամկետում: Եթե համայնքի ավագանին գտնի, որ համայնքի ղեկավարի որոշումը հակասում է օրենսդրությանը կամ ավագանու որոշումներին, ապա նա պարտավոր է համայնքի ղեկավարին ներկայացնել գրավոր բողոք` համապատասխան հիմնավորումներով՝ առաջարկելով համայնքի ղեկավարին փոփոխելու իր որոշումը:

 

ՀՀ ՏԿԵ նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Եթե համայնքի ղեկավարը եռօրյա ժամկետում համայնքի ավագանու որոշման վերաբերյալ որեւէ որոշում չի կայացնում, ապա համայնքի ղեկավարի որոշումը համարվում է չընդունված:

Համայնքի ղեկավարի որոշումները համայնքի ավագանին կարող է բողոքարկել դատական կարգով:

 

 




Լրահոս