ՆԱԽԿԻՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԱՌԵՎԱՆԳՎԱԾ ՀԱՅՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ քննչական կոմիտեն նախաքննության ավարտ է հայտարարել ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի հայրիկի առեւանգման գործով եւ այն ուղարկել է դատարան: Այն քննելու է դատավոր Սամվել Մարդանյանը։

 

Հիշեցնենք, որ այս դեպքով կոմիտեն մեղադրանք է առաջադրել ԱԺ նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանին այն բանի համար, որ նա Արմեն Քամալյանի, Մուրադ Մուրադյանի, Թաթուլ Պողոսյանի եւ մի խումբ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ 2022 թվականի հուլիսի 27-ին՝ ժամը 07-ի սահմաններում, առեւանգել են Գրիշա Քոքոբելյանին եւ վերջինիս տեղափոխելով Լոռու մարզի Ալավերդի համայնքի Ծաթեր բնակավայր՝ մինչեւ 2022 թվականի օգոստոսի 2-ը պահել են նշված վայրում վարձակալած տանը եւ նույն օրը ազատ արձակել: Նշված ժամանակահատավածում՝ 2022 թվականի հուլիսի 29-ին, Գրիշա Քոքոբելյանի որդուց՝ Խաչատուր Քոքոբելյանից, հորն ազատ արձակելու դիմաց, շորթմամբ պահանջել են առանձնապես խոշոր չափերի՝ 3000000 ԱՄՆ դոլար, որից փաստացի ստացել են 40000 ԱՄՆ դոլար՝ կրիպտոարժույթի տեսքով:

Արմեն Քամալյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Սուրեն Մանուկյանի, Մուրադ Մուրադյանի, Թաթուլ Պողոսյանի եւ մի խումբ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ 2022 թվականի հուլիսի 27-ին՝ ժամը 7-ի սահմաններում, առեւանգել են Գրիշա Քոքոբելյանին եւ վերջինիս տեղափոխելով Լոռու մարզի Ալավերդի համայնքի Ծաթեր բնակավայր՝ մինչեւ 2022 թվականի օգոստոսի 2-ը պահել են նշված վայրում վարձակալած տանը եւ նույն օրը ազատ արձակել: Նշված ժամանակահատավածում՝ 2022 թվականի հուլիսի 29-ին, Գրիշա Քոքոբելյանի որդուց՝ Խաչատուր Քոքոբելյանից, հորն ազատ արձակելու դիմաց, շորթմամբ պահանջել են առանձնապես խոշոր չափերի՝ 3000000 ԱՄՆ դոլար, որից փաստացի ստացել են 40000 ԱՄՆ դոլար՝ կրիպտոարժույթի տեսքով:

Թաթուլ Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Արմեն Քամալյանի, Մուրադ Մուրադյանի, Սուրեն Մանուկյանի եւ մի խումբ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ 2022 թվականի հուլիսի 27-ին՝ ժամը 7-ի սահմաններում, առեւանգել են Գրիշա Քոքոբելյանին եւ վերջինիս տեղափոխելով Լոռու մարզի Ալավերդի համայնքի Ծաթեր բնակավայր՝ մինչեւ 2022 թվականի օգոստոսի 2-ը պահել են նշված վայրում վարձակալած տանը եւ նույն օրը ազատ արձակել: Նշված ժամանակահատավածում՝ 2022 թվականի հուլիսի 29-ին, Գրիշա Քոքոբելյանի որդուց՝ Խաչատուր Քոքոբելյանից, հորն ազատ արձակելու դիմաց, շորթմամբ պահանջել են առանձնապես խոշոր չափերի՝ 3000000 ԱՄՆ դոլար, որից փաստացի ստացել են 40000 ԱՄՆ դոլար՝ կրիպտոարժույթի տեսքով:

Մուրադ Մուրադյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Արմեն Քամալյանի, Սուրեն  Մանուկյանի , Թաթուլ Պողոսյանի եւ մի խումբ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ 2022 թվականի հուլիսի 27-ին՝ ժամը 7-ի սահմաններում, առեւանգել են Գրիշա Քոքոբելյանին եւ վերջինիս տեղափոխելով Լոռու մարզի Ալավերդի համայնքի Ծաթեր բնակավայր՝ մինչեւ 2022 թվականի օգոստոսի 2-ը պահել են նշված վայրում վարձակալած տանը եւ նույն օրը ազատ արձակել: Նշված ժամանակահատավածում՝ 2022 թվականի հուլիսի 29-ին, Գրիշա Քոքոբելյանի որդուց՝ Խաչատուր Քոքոբելյանից, հորն ազատ արձակելու դիմաց, շորթմամբ պահանջել են առանձնապես խոշոր չափերի՝ 3000000 ԱՄՆ դոլար, որից փաստացի ստացել են 40000 ԱՄՆ դոլար՝ կրիպտոարժույթի տեսքով:

 

 

 

ՄԱՀԱՑԱԾ ՆՈՐԱԾԻՆՆ ՈՒ ՄԱՅՐԸ

Իրավապահները շարունակում են երեկվանից վերահսկողություն իրականացնել մատուռի մոտ հայտնաբերված նորածին երեխայի հայրական տան մոտ: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ նորածին երեխայի մայրը գտնվում է հոգեբանական վատ վիճակում, ուստի կասկածներ կան, որ միգուցե կինը գնա ինքնավնասման, եւ վերահսկողություն են իրականացնում:

 

Երեխայի մայրը իրավապահ համակարգում պատմել է, որ ունի 4 երեխա՝ երկու տղա, երկու աղջիկ, տղաներից մեկը՝ 28, մյուսը 24 տարեկան է, իսկ աղջիկներից մեկը ամուսնացել է: Իր հղիության մասին անգամ չի հայտնել ամուսնուն եւ միշտ թաքցրել է ու որոշել է երեխային թողնել մատուռում՝ վատ զգալով իր տարիքի համար. չէ՞ որ 47 տարեկանում կրկին մայրացել է: Ի դեպ, մայրը այնպես է պատմել իր արարքի մասին, որ իրավապահներն անգամ լացել են:

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ իրավապահները փնտրում են Մատուռի մոտ հայտնաբերված նորածին երեխայի մորը։ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ իրավապահները հանել են տվյալներ, որ համայնքն ունի մոտ 2000 բնակիչ, ու այս պահին իրականացվում է մեծածավալ աշխատանք՝ պարզելու, թե համայնքի բնակիչներից ում տանն է հղի եղել։ Ավելին՝ քննվում է նաեւ այլ վարկած, որ միգուցե հարակից գյուղից է եղել ծննդկանը։

Նկատենք, որ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 247-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականություններ չկատարելը, որը առաջացրել է ծանր հետեանք եւ պատժվում է 1-4 տարի ժամկետով։

Նյութերը՝ ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ

 

 

 

ՊՆ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԿՆԵՐԿԱՅԱՆԱ

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին թույլ կտան ներկայանալ ԱԺ քննիչ հանձնաժողով: Մեր այս տեղեկությունը հաստատեց նաեւ Դավիթ Տոնոյանի պաշտպան Սերգեյ Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթին օրերս Հակակոռուպցիոն կոմիտեում տեղի ունեցած դռնփակ նիստից, որտեղ քննարկվում էր ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի միջնորդությունը՝ ԱԺ քննիչ հանձնաժողով ներկայանալու մասին, մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, պարզ էր դարձել, որ միջնորդությունը անձամբ դատարանում ներկայացրել է ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը եւ պահանջել, որ իրեն առանց ձեռնաշղթաների կամ ԱԱԾ ուղեկցող խմբի դատարանը թույլ տա ԱԱԾ մեկուսարանից դուրս գալ եւ գնալ Ազգային ժողով, ինչը սովորաբար կիրառվում է կարճատեւ այցերի ժամանակ։

Դատավոր Վահե Դոլմազյանը նմանօրինակ դեպքերի համար ասել է, թե կալանավորին ԱԺ քննիչ հանձնաժողով ինչ կարգով պետք է թույլ տալ ներկայանալու. համապատասխան ընթացակարգ չկա:

Չնայած այս հանգամանքին՝ այդուհանդերձ երեկ պարզ է դարձավ, որ Տոնոյանը կներկայանա ԱԺ:

Հիշեցնենք նաեւ, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր՝ Հակակոռուպցիոն դատարանը, ամենայն հավանականությամբ, թույլ կտա ՀՀ նախկին ՊՆ Դավիթ Տոնոյանին ԱԱԾ մեկուսարանից գնալ ԱԺ քննիչ հանձնաժողով եւ իր տեսածն ու լսածը հայտնել քննիչ հանձնաժողովին։

Բանն այն է, որ քաղաքական իշխանությունները բացատրել են դատարանին, որ քննիչ հանձնաժողովում քննվում է պետության համար կարեւորագույն հարց, ու թեեւ նախադեպ չկա, ամեն դեպքում, Դավիթ Տոնոյանի ցանկացած խոսքը կարող է լինել նոր քննության առարկա, եւ նրա ներկայանալը հանձնաժողով խիստ անհրաժեշտ է։

 

 

 

Ո՞Վ Է ՎՐԱԵՐԹԻ ԵՆԹԱՐԿԵԼ

«Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն` երեկ Բաղրամյան պողոտայում պարեկին վթարի ենթարկած «Մայբախ» մակնիշի մեքենան պատկանում է  Կառուցապատողների հայկական ասոցիացիայի հիմնադիր եւ խորհրդի անդամ Վահե Պետրոսյանին, բայց վրաերթի պահին ղեկին եղել է Վահե Պետրոսյանի վարորդը:

Հիշեցնենք, որ երեկ Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկում բողոքի ակցիայի ժամանակ «Մայբախ» մեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել պարեկային ծառայողներից մեկին:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս