Կոմպրոմատների պատերազմ Ադրբեջանում և Ղրիմի հարցը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Էրդողան – Գյուլեն հակամարտությունն իր քաղաքական հետևանքները չէր կարող չունենալ նաև Ադրբեջանում: Գյուլենական շարժումը դեռևս 1990 – ականներից սկսեց ներթափանցել Ադրբեջան:

Թուրքական որոշ լրատվամիջոցներ վերջերս բարձրաձայնեցին Ադրբեջանի իշխանական ու պետական մարմիններում, ազգային անվտանգության համակարգում գյուլենական տարրի առկայության մասին: Սա թուրքական կողմից Ադրբեջանի իշխանություններին ուղղված հորդոր էր կամ պահանջ ` պայքար սկսելու գյուլենական շարժման դեմ: Թուրքագետ Լևոն Հովսեփյանը կարծում է, որ Ադրբեջանում հակագյուլենական արշավի ծավալման դեպքում հնարավոր է Էրդողանի սցենարի կրկնություն Ադրբեջանում՝ քաղաքական այլ մեխանիզմների ձևերով:

Թուրքագետ Լևոն Հովսեփյանն անդրադարձավ նաև Ղրիմի հարցում Թուրքիայի ակտիվությանն ու այդ խնդրում Թուրքիայի` որպես Ղրիմի թաթարների իրավունքների երաշխավոր ներգրավվելու հնարավորությունների մասին:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Նյութը պատրաստեցին Հայկանուշ Ալոյանը և Աշոտ Գաբրիելյանը:

 

 




Լրահոս