Կենտրոնական Ընտրական հանձնաժողովում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ArmLur.am-ի հարցին, թե նախկինում Փաշինյանի օգնական լինելը, նրա հետ նույն թերթում աշխատելը և այն հարաբերությունները, որոնք այժմ ունեն, Փաշինյանի օրոք կայանալիք ընտրություններին չի կարող խոչընդոտ դառնալ, Վահագն Հովակիմյանը պատասխանեց․
«Եթե ընտրություններում իմ անցած կյանքը պիտի ազդի իմ որոշումների վրա, նշանակում է, որ իմ անցած կյանքը ես հանցագործ եմ եղել։ Լրագրող լինելով` հանցագործ եմ եղել։»
Հարցին, թե ինչպես է կայանալու ընտրություննեերն այս ինշխանության օրոք, եթե «Քաղաքացիական պայմանագիրը» չի կարողանում նույնիսկ իր վարչության նիստերում արդար ընտրություն կատարել, ինչ մեխանիզմների են դիմելու, Հովակիմյանը պատասխանեց․
«Դա ինձ չի վերաբերվում, ընտրությունների կազմակերպողը ԿԸՀ-ն է, իսկ այն, ինչ վերաբերում է իրենց կամ մեկ այլ քաղաքական ուժի ներքին ընտրություններին, դա իրենց խնդիրն է»։
Էմմա Միքայելյան