«Փյունիկը» նորից հաղթեց «Կալմարին» և նվաճեց Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի ուղեգիր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի փոխչեմպիոն «Փյունիկը» նվաճեց Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի ուղեգիր։

Երկրորդ փուլի պատասխան խաղում երևանյան ակումբը 2-1 հաշվով տնային հաղթանակ տարավ շվեդական «Կալմարի» նկատմամբ, որին հաղթել էր նաև հյուրընկալվելիս (2-1):

Աբովյանի քաղաքային մարզադաշտում կայացած խաղում Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը հաղթանակ կորզեց վերջնամասում։ 77-րդ րոպեին հաշիվը տպավորիչ հարվածով բացեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արտակ Դաշյանը, որը մրցակցի դարպասը գրավեց սեփական կիսադաշտից։ 2 րոպե անց տանտերերի առավելությունը կրկնապատկեց փոխարինման դուրս եկած Հովհաննես Հարությունյանը։ Վերջնամասում շվեդական ակումբը կրճատեց հաշիվը, սակայն ավելին անել չհաջողվեց։

Որակավորման երրորդ փուլում Հայաստանի 15-ակի չեմպիոնը կմրցի «Բուդյո Գլիմտ» (Նորվեգիա) – «Բոհեմիանս Պրահա» (Չեխիա) դիմակայության հաղթողի հետ (առաջին խաղում նորվեգական ակումբը հաղթել է 3-0 հաշվով)։ Որակավորման առաջին փուլում «Փյունիկը» երկու անգամ հաղթել էր Էստոնիայի գավաթակիր «Նարվա Տրանսին» (2-0, 3-0):




Լրահոս