«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առաջիկայում ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցությունից կլինի պատգամավոր, որը մանդատը վայր կդնի: Ըստ կանոնակարգի՝ հնարավոր է՝ նրան փոխարինի դաշինքի նախընտրական ցուցակի հաջորդ համարում ընդգրկված Թեհմինա Վարդանյանը, որը Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ է: «Ժողովուրդ» օրաթերթը Թեհմինա Վարդանյանից հետաքրքրվեց, եթե պահը գա, կվերցնի՞ պատգամավորական մանդատը.
«Նման տեղեկություններ չունեմ: Ես բազմաթիվ անգամներ եմ մտածել այդ մասին, այսինքն՝ եթե ցուցակի հերթական համարը հասնի ինձ, ես վերցնելո՞ ւ եմ մանդատը, թե՞ ոչ: Ես բավականին ինքնաբավ եմ, աշխատում եմ մի կազմակերպությունում, որտեղ ինձ հոգեպես հանգիստ է, ինձ տարբեր ուղղությունների զոմբիներ չեն հայհոյում, ինչպես քաղաքականն դաշտում են անում, բայց ինձ ընտանիքիս անդամներն ու ընկերներս խորհուրդ են տալիս՝ չթողնել այս ամենը: Մանդատը վերցնելու մասով իրարամերժ զգացումներ ունեմ, փորձում են այդ մասին չմտածել մինչև այդ պահը, որովհետև ընթացքում լինելու է ժամանակ՝ որոշելու մանդատը վերցնել, թե չվերցնել, այդ պահին կմտածեմ, կքննարկեմ ընտանիքիս հետ, ընկերներիս հետ եւ նոր կորոշեմ: Որևէ քաղաքական անձի հետ ես քննարկելու բան չունեմ՝լինի դա իշխանություն, թե ընդդիմություն»,-ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում:
Քրիստինա Մուշեղյան, Հովսեփ Հովսեփյան