Իրավապահները բռնել են վարորդական իրավունք չունեցող կնոջ, որը եղել է նաև ալկոհոլի ազդեցության տակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Մ. Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա չունենալով տրանսպորտային միջոց վարելու իրավունքի վարորդական վկայական՝ 2023 թվականի հունիսի 14-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, Արարատի մարզի Վեդի համայնքում վարել է «DAEWOO» մակնիշի, 23 LS 846 հաշվառման համարանիշի ավտոմեքենան և ենթարկվել է վթարի։

Մերի Վարդանյանի սթափության վիճակի զննությամբ պարզվել է, որ նրա մեկ լիտր արտաշնչած օդի մեջ ալկոհոլի պարունակությունը կազմել է 0,411 միլիգրամ, որը «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 126-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն համարվում է ոչ սթափ վիճակ, ինչի վերաբերյալ 2023 թվականի հունիսի 15-ին՝ ժամը 00:35-ին, կազմվել է թիվ ԱՆ080970 վարչական իրավախախտման մասին արձանագրությունը՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու վերաբերյալ։

Ք․ Մ․




Լրահոս