Օգոստոսի 3-ին, ժամը 21:51-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Պտղունք գյուղի Թութակյան փողոցում գտնվող կահույքի արտադրամասում:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:
Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։32-ին, մարվել՝ 23։27-ին։ Այրվել են 400 քմ կահույքի արտադրամասից 260 քմ-ն՝ գույքով, 140 քմ-ն՝ մասամբ, տանիքի մեկուսիչ շերտը՝ մասամբ (մոտ 300 քմ) և շինության բակում կայանած «GAZel» մակնիշի բեռնատար ավտոմեքենան:
Դեպքի վայրում են գտնվել ՆԳՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ փ/ծ գնդապետ Դ. Սարգսյանը և Արմավիրի մարզային փրկարարական վարչության պետ փ/ծ գնդապետ Հ. Մարգարյանը: