ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նախագահական նստավայրում դատավորներ են երդվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի մասնակցությամբ նախագահական նստավայրում այսօր տեղի է ունեցել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գարիկ Աբելյանի, Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Արսեն Գեղամյանի, Միշա Էլոյանի, Արփինե Շտոյանի, Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անի Կարաքեհյանի, Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիլիթ Մկրտչյանի, Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սերժ Ռուշանյանի, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Գագիկ Հարությունյանի երդման արարողությունը:

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է նորանշանակ դատավորներին և հաջողություններ մաղթել պատասխանատու աշխատանքում:




Լրահոս