Երեկվանից մեկնարկել են աշնանը սպասվող ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությունների եւ կուսակցությունների դաշինքների առաջադրման պաշտոնական գործընթացը, որը կտեւի 10 օր՝ կավարտվի օգոստոսի 13-ին:
Ավագանու ընտրություններին մասնակցել ցանկացող քաղաքական ուժերը եւ դաշինքները 10-օրյա ժամկետում ԿԸՀ պետք է ներկայացնեն գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը:
ArmLur.am-ը ԿԸՀ-ից տեղեկացավ, որ դեռ որևէ կուսակցություն չի ներկայացրել գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը:
ArmLur.am-ը ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ որոշում ունի խմբակցությունը՝ ավագանու ընտրություններին մասնակցելու մասով. «Այդ հարցը դեռ չենք քննարկել, որոշում չունենք, հենց լինի՝ հայտարարությամբ հանդես կգանք»,-ասաց նա:
Քրիստինա Մուշեղյան