Օգոստոսի 4-ին Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Գրեգորի Փայփսին` Հայաստանում առաքելության ավարտի կապակցությամբ:
Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել գնդապետ Գրեգորի Փայփսին համագործակցության համար և մաղթել հաջողություն հետագա ծառայության ընթացքում:
Պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան համագործակցության զարգացման գործում ունեցած մեծ ներդրման համար նախարար Պապիկյանը ՀՀ-ում ԱՄՆ ռազմական կցորդ, գնդապետ Գրեգորի Փայփսին պարգևատրել է «Ռազմական համագործակցության համար» մեդալով: