ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եկել ենք պարզաբանում պահանջենք. Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Մխիթար Պապոյանը՝ Կարեն Անդրեասյանի սպառնալիքների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս պահին ընթանում է դատավորների ժողովը։ ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ ժողովից առաջ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը շրջաբերական է ուղարկել բոլոր դատարանների նախագահներին եւ տեղեկություն պահանջել իրեն հայտնել, թե որ դատավորներն են գտնվում արձակուրդի մեջ, ովքեր են աշխատանքի գալիս եւ, առհասարակ, արձակուրդում գտնվողները արդյոք երկրում են, թե` ոչ :

Ինչ նպատակ է հետապնդում այս ամենով ԲԴԽ նախագահը: Բանն այն է, որ դատավորների զգալի մասը որոշել է բոյկոտել եւ չգնալ օգոստոսի 4-ին նշանակված նիստին: Արդյունքում, Կարեն Անդրեասյանն այս ճշտումներ անում է մեկ նպատակով, որպեսզի պարզի, եթե կան դատավորներ, որոնք հարգելի պատճառով չեն ներկայացել դատավորների ժողովին, ապա նրանց սպասվում են կարգապահական վարույթներն ու դրանից բխող հետեւանքները: Ստացվում է, որ դատավորները հայտնվել են երկու քարի արանքում կամ պետք է ներկայանան կամ նրանց լավ բաներ չեն սպասվում:

ArmLur.am- ը զրուցել է դատավոր ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Մխիթար Պապոյանի հետ։

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում։

Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս