Հայաստանի պաշտպանության նախկին փոխնախարար Վլադիմիր Գասպարյանի` ոստիկանապետ նշանակվելուց հետո Չենք լռելու-ի և պաշտպանության նախարարության` բանակում առկա արատավոր երևույթների վերացմանն ուղղված համագործակցությունը լուրջ վտանգի առջև է կանգնել,- ահազանգում է երիտասարդական նախաձեռնությունը:Բանն այն է, որ պաշտպանական գերատեսչության որոշ պաշտոնյաներ Վ. Գասպարյանի հեռանալուց հետո սկսել են անտեսել նախաձեռնության մտահոգությունները` ակնհայտորեն թերագնահատելով Չենք լռելու-ի վճռականության աստիճանն ու հնարավորությունները:
Մասնավորապես, շաբաթ օրվա առավոտյան Չենք լռելու-ն հավաստի տեղեկություն ստացավ այն մասին, որ իր թեժ գծին նոյեմբերի 2-ին ահազանգած զինվոր Հովհաննես Եսայանը ուրբաթ օրը բերվել է Երևան: Ըստ ստացված տեղեկության, զինվորի հանդեպ ճնշում է կիրառվել. նրան ստիպել են հրաժարվել օրեր առաջ հնչեցրած մեղադրանքներից: Այդ մասին շաբաթ օրվա ցերեկը հրապարակումներ եղան նաև մի շարք կայքերում,- ասվում է նախաձեռնության տարածած հաղորդագրությունում:Հիշեցնենք, որ հեռախոսազրույցի ձայնագրությունը տեղադրվել էր YouTube-ում։Զինվորի հանդեպ կիրառվող ճնշումների տեղեկությունը ստանալով` Չենք լռելու-ի ներկայացուցիչը զանգահարել է ռազմական ոստիկանության պետ Արամ Տեր-Սահակյանին` խնդրելով նրան կազմակերպել հանդիպում Հովհաննեսի հետ: Տեր-Սահակյանը հայտարարել է, որ զինվորը գտնվում է Իջևանի ՌՈ բաժնում, այնինչ, իրականում, դեռ մեկ օր առաջ նա բերվել էր Երևան և այդ պահին գտնվում էր ՊՆ ԱՀՏԱ վարչության պետ Ալեքսան Ալեքսանյանի աշխատասենյակում, պնդում է նախաձեռնությունը:
ՌՈ պետը խոստացել է, որ զինվորի հետ հանդիպում կկազմակերպի ,Երևան ժամանելուն պեսե: Ժամը 17-ին Արամ Տեր-Սահակյանը զինվորի հետ հանդիպման հարցը ,ցրեցե իր վրայից` Չենք լռելու-ի ներկայացուցչին ուղարկելով ՀՀ ՊՆ քննչական ծառայության պետ Արմեն Հարությունյանի մոտ` տալով ինչ-որ հեռախոսահամար: Պարզվեց, որ այն պատկանում է ՊՆ քննչական ծառայության մամուլի բաժնին, որից մի շարքային զինվոր խորհուրդ տվեց զանգահարել երկուշաբթի:Թե ինչի համար էր կազմակերպված այդ ֆարսը, որի արդյունքում Չենք լռելու-ին, փաստացի, չտրվեց զինվորի հետ հանդիպելու հնարավորություն, կարելի է միայն ենթադրություններ անելե,- նշվում է հաղորդագրությունում:
Ցավոք, կյանքը ցույց է տալիս, որ պաշտպանության նախարարության պաշտոնյաները, հիմնականում, որևէ ցանկություն չունեն իրական բարեփոխումներ կատարելու: Նրանց ամենօրյա զբաղմունքը ոչ այլ ինչ է, քան այդ բարեփոխումների իմիտացիա ստեղծելը: Հովհաննես Եսայանի դեպքը դրա վառ ապացույցն: Եվ թող որևէ մեկը չզարմանա, եթե ՊՆ-ն վաղը պաշտոնապես հայտարարի, որ զինվորը հրաժարվել է իր խոսքերից:Չենք լռելու-ն շարունակում է մնալ այն կարծիքին, որ զինված ուժերի վերնախավում այս խայտառակ մթնոլորտի,հրեշտակ պահապանը Յուրի Խաչատուրովն է` իր կադրերով հանդերձ: Նախաձեռնությունը շարունակում է պահանջել գլխավոր շտաբի պետի հրաժարականը:Ցավն այն է, որ այս ամենի արդյունքում տուժում են ոչ թե միլիոնատեր գեներալները, այլ մեր զինվորները:Ցավալի է նաև, որ օրեցօր ավելանում է այն մարդկանց ցուցակը, ում սթափեցնել ունակ է միայն YouTube-ը…ե,- ասվում է Չենք լռելու նախաձեռնության հաղորդագրությունում։