Եթե առաջիկա կիրակի օրը խորհրդարանական ընտրություններ տեղի ունենան, ապա քաղաքացիների մեծամասնությունը չի մասնակցի ընտրություններին: Այս մասին վկայում են «GALLUP International association»-ի հարցման արդյունքները: Հարցված քաղաքացիների 13,3 տոկոսը կընտրի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը:
«Հայաստան» դաշինքը կհավաքի 3,8 տոկոս ձայն, «Բարգավաճ Հայաստանը»՝ 1,8 տոկոս, «Պատիվ ունեմ»–ը՝ 1,5 տոկոս, Վարդան Ղուկասյանի ղեկավարած «Հանրային ձայն» կուսակցությունը եւ Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցությունը՝ 1,2 տոկոս: ՀՅԴ-ի օգտին պատրաստ է քվեարկել քաղաքացիների 0,8 տոկոսը, «Քաղաքացու որոշում»-կուսակցության օգտին՝ 0,5 տոկոսը, Հայ ազգային կոնգրեսի և «Սասնա ծռեր»-ի օգտին՝ 0,4 տոկոսը, «Ապրելու երկիր» կուսակցությանը՝ 0,3 տոկոսը, «Լուսավոր Հայաստան»-ին՝ 0,2 տոկոսը, «5165»-ին` 0,1 տոկոսը:
Քրիստինա Մուշեղյան