Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան խորը մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի վատթարացման առնչությամբ։
Ադրբեջանն ամբողջությամբ արգելափակել է Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ է հասունացել։ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը զրկված է սննդամթերքի, դեղորայքի, վառելիքի, կենսական անհրաժեշտության այլ ապրանքերի մատակարարումներից։ Ադրբեջանն արգելափակել է նաև Լեռնային Ղարաբաղի գազամատակարարումն ու էլեկտրամատակարարումը։