
Թուրքիայի Ստամբուլ քաղաքում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի պատանեկան առաջնության առաջին մրցումային օրը հաջող է հանդես գալիս նաև 110 կգ քաշային Հենրիկ Հայկյանը:
Հայ մարզիկը նախ 1/8 եզրափակչում ժամանակից շուտ 13-3 հաշվով հաղթել է ամերիկացի Սիմփսոն Ֆրանկ Սթիլվելին, ապա` 1/4 եզրափակչում 5-0 հաշվով առավելության է հասել ճապոնացի Հոսեի Ֆուջիտայի նկատմամբ:
Կիսաեզրափակչում Հենրիկ Հայկյանը կմրցի ադրբեջանցի Յուսիֆ Դուրսունովի հետ:
Այսօր ավելի վաղ կիսաեզրափակիչ էր դուրս եկել նաև 55 կգ քաշային Սամվել Գևորգյանը: