Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Էդգար Հովհաննիսյանն ընտրվեց ԲԴԽ անդամի պաշտոնում։
Այսօր հրավիրված դատավորների ընդհանուր ժողովն ավարտվեց: Քվեարկությանը մասնակցած դատավորների ձայների ճնշող մեծամասնությամբ՝ 137 կողմ ձայնով, Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամ ընտրվեց Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդգար Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, որ թեկնածուները երեքն էին՝ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդգար Հովհաննիսյանը, Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սուրեն Մնոյանը և Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդուհի Հովնանյանը։
Armlur.am-ը գրել էր,որ դատական համակարգից մեզ հասած լուրերի՝ Մեսրոմ Մակյանի փոխարեն ԲԴԽ անդամ են ամեն գնով ցանկանում տանել Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդգար Հովհաննիսյանին, որի հայրը՝ էդիկ Հովհաննիսյանը, նախկինում աշխատել է ԱԱԾ-ում եւ եղել է Արմավիրի մարզի ԱԱԾ վարչության պետը: Բայց նրան ԲԴԽ տանելու հարցում մեծ ջանքեր է գործադրում ԲԴԽ-անդամ Արթուր Աթաբեկյանը, քանի որ Էդգար Հովհաննիայանը իր ընկերն է, Իսկ Աթաբեկյանն էլ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի քավոր, ՔՊ-ական պատգամավոր Վահե Ղալումյանի քեռու տղան է։ ժողովը առաջին անգամ տապալվեց,քանի որ դատավորները նշել էին ,որ ԲԴԽ պատշաճ չի ծանուցել դատավորներին,սակայն այս ամենը իրավիճակը չփոխեց։
Կրկին ժողով հրավիրվեց եւ առանց պատշաճ դատավորների ծանուցման ու դատավոր ընտրվեց քաղաքական իշխանության սրտի դատավորը։