
Թուրքիայի Ստամբուլ քաղաքում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի պատանեկան առաջնության առաջին մրցումային օրը 3 գոտեմարտերում հաղթանակ տարած 55 կգ քաշային Սամվել Գևորգյանը չկարողացավ դուրս գալ եզրափակիչ:
Սամվելը որակավորման փուլում ժամանակից շուտ 11-0 հաշվով հաղթել էր չեզոք դրոշի տակ հանդես եկող ռուս ըմբիշ Իլյա Կոստենիչին, ապա 1/8 եզրափակչում հաղթել էր ղրղզ Ակտիլեկ Ժոլդոզբեկ Ուլուին, իսկ 1/4 եզրափակչում 11-7 հաշվով՝ ադրբեջանցի Ալի Թուրալ Ալիևին:
Կիսաեզրափակչում Սամվելը պարտվել է ամերիկացի Մարկուս Գլեն Բլեյզին և վաղը կգոտեմարտի բրոնզե մեդալի համար: